Երեկ լեհ-ուկրաինական սահմանում ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ, որոնց մեղադրում են սահմանն ապօրինի հատելու մեջ: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության փոխանցմամբՙ Մորոզովիչի հսկիչ անցագրային կետի սահմանապահ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ներգաղթյալների հետքերը խոնավ հողի վրա: Օպերատիվ խումբ է մեկնել: Որոշ ժամանակ անց սահմանապահները Արեւելյան Բուգ գետի ափին հայտնաբերել են նրանց, սակայն չի հաջողվել ձերբակալել սահմանախախտներին: Վերջիններս դիմել են փախուստի:
Վերջինների մասին Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է լեհական կողմին, րոպեներ անց նրանց ձերբակալել են հակառակ կողմում:
Հ. Հ.