Երեկ հրազենով սպանվել է Ռուսաստանի Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ` Կարապետյանի վրա անհայտ անձը կրակ է բացել, երբ նա դուրս էր գալիս շենքից, որտեղ բնակվում էր: Սպանության շարժառիթները հայտնի չեն: Քննիչները կարծում են, որ միջադեպը կարող է կապված լինել Կարապետյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Օլգա Կարապետյանը Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետն է 2007 թվականից: