ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին (ՀԱԱՊ) կից արբիտրաժային դատարանում երեկ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին ՀԱԱՊ նախագահ, Աժ պատգամավոր Մարտին Սարգսյանը, արբիտրաժային դատարանի նախագահ Արտաշես Կակոյանը, արդարադատության նախարարության, բանկերի միության, շինարարների միության եւ շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման թեման էր արբիտրաժային դատարանի կայացմանն ու գործունեության աշխուժացմանն առնչվող հարցը: Մասնակիցները նշեցին, որ այդ նպատակով դատարանի գործունեության մասին իրազեկման աշխատանքներ պետք է իրականացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, արբիտրաժային դատարանի վերաբերյալ բուհերում կկազմակերպվի ուսուցում եւ կպատրաստվեն մասնագետներ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱՊ կից արբիտրաժային դատարանը ստեղծվել է 2007-ի ապրիլին «Առեւտրային արբիտրաժի մասին» եւ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքների հիման վրա:
Ա. Մ.