«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԿՀԱՍՑՆԻ 90 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ

Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ը նախատեսում է իր վարկային պորտֆելը հասցնել մինչեւ 90 մլրդ դրամի` ապահովելով վարկային ներդրումների 35 տոկոսի աճ: Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է մոտ 66,5 մլրդ դրամ, որից 39 մլրդ 871 մլն դրամը` բիզնես-վարկերը:

Ինչպես եւ նախորդ տարիներին, 2010թ.-ին եւս «Յունիբանկ»-ը մեծ ուշադրություն կդարձնի ֆիզիկական անձանց վարկավորմանը` առաջարկելով նոր, շահավետ պայմաններով գարնանային ակցիաներ ինչպես հիփոթեքի, այնպես էլ ավտովարկավորման ոլորտներում: «Յունիբանկ»-ի հիփոթեքային վարկավորման ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 12 մլրդ, իսկ ավտովարկավորմանը` 8 մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի ավելացել են բանկի պլաստիկ քարտերով վարկավորման ծավալները` փետրվարի վերջի դրությամբ կազմելով 2,2 մլրդ դրամ: Նշենք, որ «Յունիբանկ»-ն առաջարկում է տարբեր նշանակության վարկային քարտերի, այդ թվում` աշխատավարձային նախագծերի համար նախատեսված քարտերի լայն ընտրություն: «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերի եւ այլ վարկերի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի 35 մասնաճյուղերից մեկը: Բանկի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաեւ բանկի կայքէջում` www.unibank.am:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4