«Փյունիկ»-«Իմպուլս», «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումներով այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 19-րդ խաղարկությունը: Հաջորդ օրը կկայանան «Միկա»-«Կիլիկիա», «Շիրակ»-«Բանանց» հանդիպումները: Խաղերը կսկսվեն ժամը 15-ին:
«Փյունիկը» մրցակցին հյուրընկալելու է «Հանրապետական» մարզադաշտում: Թեեւ չեմպիոնի մրցակիցը բարձրագույն խմբի նորեկն է, սակայն «Փյունիկին» բնավ էլ հեշտ խաղ չի սպասում:
«Գանձասարն» ու «Ուլիսը» գավաթի նախորդ խաղարկությունում էլ զույգեր էին կազմել քառորդ եզրափակիչում: Հաջողությունն ուղեկցել էր «Ուլիսին», որն առաջին անգամ մտել էր կիսաեզրափակիչ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ