«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ԱՐՈՆՅԱՆԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԽԱՂԸ

Շախմատի «Ամբեր» մրցաշարում Լեւոն Արոնյանին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղն ու ընդգրկվել առաջատարների շարքում: 6-րդ տուրում նա 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Վուղար Հաշիմովին` հաղթելով «կույր» շախմատի պարտիայում: Հաջորդ տուրում Լեւոնի մրցակիցն առաջատարների խմբում գտնվող Վլադիմիր Կրամնիկն էր: Մրցակիցները մեկական հաղթանակ տոնեցին: Արոնյանին հաջողությունն ուղեկցեց արագ շախմատի պարտիայում: Իսկ 8-րդ տուրում Բորիս Գելֆանդի հետ 2 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի:

Այսպիսով, 8 տուրից հետո Արոնյանը 7 միավորով 9-րդ տեղում է: 9-րդ տուրում Լեւոնը կհանդիպի Ռուսլան Պոնոմարյովի հետ: Աղյուսակը 11 միավորով գլխավորում է Վասիլի Իվանչուկը, որը 1,5-0,5 հաշվով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին եւ մեկական միավոր վաստակեց Ռուսլան Պոնոմարյովի եւ Լենիեր Դոմինգեսի հետ պարտիաներում:

Առաջատարին մեկ միավոր է զիջում Մագնուս Կառլսենը: Նորվեգացի գրոսմայստերը նախ 2-0 հաշվով առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ, ապա միեւնույն արդյունքով (0,5-1,5) զիջեց Վուղար Հաշիմովին ու Վլադիմիր Կրամնիկին: Վերջինս Գելֆանդի հետ ունի 9,5 միավոր: 9-ական միավոր են վաստակել Գրիշչուկն ու Կարյակինը:

«Կույր» շախմատի մրցաշարում առայժմ բոլորից հաջող է խաղում Ալեքսանդր Գրիշչուկը, որն ունի 6 միավոր: 5-ական միավոր են վաստակել Կառլսենն ու Իվանչուկը: Արոնյանի օգտին 3 միավոր է գրանցված:

Արագ շախմատի պարտիաներում լավագույնը Իվանչուկի արդյունքն է` 6 միավոր: Կառլսենը, Գելֆանդը եւ Կրամնիկը վաստակել են 5-ական միավոր: Արոնյանն ունի 4 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4