«Միկայի» նախկին հարձակվող Արամ Ոսկանյանն իրեն հիանալի է դրսեւորում Տաշքենդի «Լոկոմոտիվի» կազմում: Ուզբեկստանի գավաթի 1/16 եզրափակիչում «Լոկոմոտիվը» 7-0 հաշվով ջախջախեց «Դինամո-Գալակորին»: Ոսկանյանն այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային խաղում էլ Արամը 2 գոլ էր խփել` ապահովելով իր թիմի հաղթանակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ