«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2010-03-23 | #51, 2010-03-24 | #52, 2010-03-25


ՄՏՍ-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն օպերատոր ՄՏՍ-ի բաժանորդներիՙ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հայաստանում եւ Բելառուսում 2010-ի փետրվարին արձանագրված թվի վերաբերյալ տեղեկությունները երեկ մեզ տրամադրեցին «Վիվասել-ՄՏՍ»-ից: Համաձայն դրանց, վերոնշյալ երկրներում, բացառությամբ Ուկրաինայի, այդ ընկերության բաժանորդների թիվն ավելացել է ինչպես նախորդ տարվա փետրվարի, այնպես էլ այս տարվա հունվարի համեմատ: Ուկրաինայի ցուցանիշների նվազումը ընկերության ղեկավարները բացատրում են սեզոնային գործոնով, նշելով, որ շատ բաժանորդներ ժամանակավորապեսՙ հիմնականում ամռանն են օգտվում ՄՏՍ-ի ծառայություններից:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2010-ի փետրվարի 28-ին «Վիվասել-ՄՏՍ»-ի բաժանորդների թիվը կազմել է 2 մլն 100 հազարՙ մեկ ամիս առաջվաՙ հունվարի 31-ի 2 մլն 80 հազարի դիմաց: Այսինքն` այդ մեկ ամսվա ընթացքում բաժանորդների թիվն ավելացել է 20 հազար մարդով կամ 1 տոկոսով: Իսկ 2009-ի փետրվարի համեմատ ընկերության բաժանորդների թիվն ավելացել է 50 հազարով կամ 2,5 տոկոսով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4