Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբՙ Ռուսաստանի Պերմ քաղաքում 23-ամյա հայաստանցի Գեղամ Անայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «երկու եւ ավելի անձանց կանխամտածված, շահադիտական նպատակներով սպանության եւ կողոպուտի, մեքենայությունների» համար: Քննության տվյալներով, 2007 թ. Անայանը կապեր է հաստատել տուժած ընտանիքիՙ 20-ամյա երիտասարդի, նրա մոր եւ քրոջ հետ, որոնք զբաղվում էին ձեռնակատիրական գործունեությամբ: Որոշելով կորզել նրանց գումարները, նա առաջարկել է զբաղվել համատեղ բիզնեսով եւ միասին 250-հազարական ռուբլի դնել գործի մեջ: Ստանալով նրանց փողերըՙ Անայանը որոշել է սպանել ընտանիքին: Նախ հանցագործն անտառ է տարել եւ սպանել երիտասարդին, ապա երկու կանանց, որոնց նա սպանել է հրացանով: