Այսօր Երեւան կժամանի Չեխիայի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Մարտին Բարտակը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բարտակը Երեւանում հանդիպումներ կունենա նախագահ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Երկու երկրների պաշտպանության նախարարները կստորագրեն երկկողմ համաձայնագիր:
Նախատեսվում է, որ չեխական պատվիրակությունը կլինի նաեւ Ծիծեռնակաբերդում: