«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՆՈՐ ՏԵՍՔ» ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Տարածաշրջանային զարգացումները, Արեւմուտքից Թուրքիայի դժգոհությունները հնարավորություն են տվել Մոսկվային դառնալու Անկարայի «նոր ընկերը»: Ինչպես տեղեկացրել էր «Ազգ» -ը, հենց «ընկերական» հարցեր են քննարկվել Պուտին-Էրդողան օրերս կայացած հեռախոսազրույցում: Իսկ մարտի 25-ին Թուրքիա ժամանեց Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւը, որն իր թուրք գործընկեր Բաշիր Աթալայի հետ քննարկեց իրավական ոլորտում համատեղ պայքարի ծրագրեր: Մայիսին, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Թուրքիա, կստորագրվի համաձայնագիր երկու երկրների իրավապաշտպանների համագործակցության վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ վիզային ռեժիմի վերացման հարցեր, որը կարող է էլ ավելի արդյունավետ դարձնել իրավապաշտպանների համագործակցությունը:

Նուրգալիեւը Անկարայում հանդիպումներ կունենա նաեւ նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի հետ: Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռաշիդ Նուրգալիեւի այցը կխթանի ռուս-թուրքական համագործակցության մակարդակն անվտանգության բնագավառում եւ առհասարակ «նոր տեսք կտա դրանց»:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4