«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎ

Ապրիլին Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը, կքննարկի հայկական բանաձեւը: Այս մասին տեղեկացնում է «ԻսՌուս» լրատվական գործակալությունը: Բանաձեւը խորհրդարան է մտել «Մերեց» կուսակցության անդամ Հաիմ Օրոնի նախաձեռնությմամբ: Չնայած 90-ականների սկզբից Քնեսեթը պարբերաբար անդրադարձել է հայկական հարցին, սակայն միշտ էլ այն չի արժանացել պատգամավորների հավանությանը: Այս անգամ կան որոշ հանգամանքներ, որոնցից են, անշուշտ, Անկարա-Թել-Ավիվ լարված հարաբերությունները` Արեւմուտքից դեպի մուսուլմանական աշխարհ Թուրքիայի շրջադարձի հետեւանքով, բացի սրանից, Հայաստանի եւ Իրանի ռազմավարական համագործակցության մակարադակի մեծացումը, Ադրբեջանի եւ Իսրայելի շփումների ակտիվացումը, ինչպես նաեւ, որը ոչ պակաս կարեւոր է, Հայ առաքելական եկեղեցու ունեցած դերն ու հողակտորները Երուսաղեմում: Այդ հողակտորները գտնվում են հենց Երուսաղեմի կենտրոնում, ուստի պատահական չէ, որ շատ ճարտարապետներ ու վերլուծաբաններ գտնում են, որ «հայերն իրենց ազդեցիկ խոսքն ունենալու են Երուսաղեմի հավանական վերաձեւումների մեջ»:

Անշուշտ, այս ամենը հաշվի է առնելու Իսրայելը հայկական բանաձեւը քննելիս: Գաղտնիք չէ, որ այսօր աշխարհում չկա մի երկիր, որը բավարար հիմքեր ունենա մերժելու Հայոց ցեղասպանությունը, գաղտնիք չէ նաեւ, որ գրեթե բոլոր ընդունած երկրները դա արել են սեփական շահերից ելնելով: Թե ո՞ւր կտանի ցեղասպանություն տեսած Իսրայելին սեփական շահը` կտեսնենք ապրիլին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4