Մեր թերթը նախավերջին համարում տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատար Անտոնիո Գուտիերեսը զեկույց էր հրապարակել, ըստ որի 2009-ին աճել է ադրբեջանցիների թիվը, որոնք ապաստան են հայցում այլ երկրներից: Նույն զեկույցի համաձայնՙ աճել է նաեւ Հայաստանի քաղաքացիների թիվը, որոնք իրենց ապագան տեսնում են արտասահմանում: 2009-ի տվյալներով 6226 հայաստանցիներ ապաստան են խնդրել այլ երկրներից, ընդ որում նրանցից 5963-ը` եվրոպական երկրներից, իսկ սրանցից էլ 5858-ըՙ հենց Եվրոմիության երկրներից: «Ազատություն» ռադիոկայանը բերում է նաեւ հայաստանցիների վերաբերյալ վիճակագրությունը` առանձին երկրների կտրվածքով: 2009-ի տվյալներով Բելգիայում ապաստան են հայցել 1099 հայաստանցիներ, Ավստրիայում` 439, Հոլանդիայում` 349, Լեհաստանում` 147, Ֆինլանդիայում` 11, Կանադայում` 18 եւ այլն:
Հ. Ա.