«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Փետրվարի 3-ին Մարսելի Timone հիվանդանոցում մահացել է քաղցկեղով հիվանդ հայաստանցի 6-ամյա երեխա, որի բուժումն անցացվում էր հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքում: Ֆրանսիական Le Monde թերթը գրում է, որ երեխայի հայրը նրան Մարսել է բերել Հայաստանից` հենց բուժման նպատակով, իսկ մահվան պատճառը եղել է քիմիաթերապիայի չափից դուրս բարձր դոզավորումը: Մարսելի հիվանդանոցն արդեն ընդունել է իր մեղքը, որ երեխային, փաստորեն 10 անգամ ավելի բարձր քիմիաթերապիայի դոզա են տվել: Հիվանդանոցը դժբախտ հորը փոխանցել է 10 հազար եվրո` երեխային Հայաստան հասցնելու համար: «Իսկ որդու մահից հետո հայրը չի պատրաստվում դատի տալ հիվանդանոցին, նրա միակ նպատակն է որդու դին հասցնել Հայաստան` մորը», գրում է ֆրանսիական թերթը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4