Ավանդույթի համաձայն, Հայաստանի թատերական գործիչների միությունն ամեն տարի մարտի 27-ինՙ Թատրոնի միջազգային օրը, անցկացնում է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված է հայ բեմի մեծ երախտավորներ Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105-ամյակներին:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Միջոցառման սցենարի հեղինակ Հովհաննես Թեքգյոզյանն ու ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը խոստանում են տոնն ավելի գեղեցիկ ու հետաքրքրական անցկացնել, եւ թատերարվեստի երախտավորներին տոնական տրամադրություն պարգեւել:
Մ. Մ.