«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


ՅՈՒ. ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է իրեն վերագրվող այն հայտարարությունը, թե երկու տարի առաջ Հայաստանը համաձայնել է, սակայն ինչպես այսօր է պարզվում` ոչ ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներին:

«Կամ պետք է տալ այնպես, ինչպես ասվում է, այլ ոչ թե մեկնաբանել, ինչպես դա արեցին լրագրողները Լեռնային Ղարաբաղում: Կա նույնիսկ տեքստի սղագրությունը, որտեղ բառ առ բառ նշված է, թե ես ինչ եմ ասել»,- ասաց Մերզլյակովըՙ պատասխանելով դրա վերաբերյալ թղթակցի, թե հարցին:

Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, իրեն վերագրվող մյուս հայտարարության վերաբերյալ հարցին, թե իբր ինքն ասել է, որ կողմերը հիմնականում համաձայնել են մադրիդյան սկզբունքների շուրջ բացառությամբ 4 կետի, Մերզլյակովը նշեց. «Ես նման բան չեմ ասել: Նման բան չի եղել»:

Թղթակցի այն հարցին, թե Մադրիդյան սկզբունքներում ի՞նչ նոր հավելումների մասին է խոսքը գնում, Մերզլյակովը նշեց. «Դրանք հավելումներ չեն այլ առաջարկություններ, որոնք այն սկզբունքների վերաբերյալ են, որոնց շուրջ համաձայնություն չկար, դրանք աշխատանքային պահեր են, որոնք շարունակվում են»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4