Կանադայում գործող բազմաթիվ հայկական կազմակերպությունները, ավանդական երեք կուսակցությունները, իրավապաշտպան խմբերը, միջազգային եւ շրջանային բարեգործական կազմակերպությունները, մշակութային, կրթական, մարզական եւ հայրենական կրոնական միությունները ապրիլի 24-ին միասնաբար կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի 95-ամյա տարելիցը: Հայոց ցեղասպանության 95-ամյակի ոգեկոչման միացյալ մարմինը «Ազգ» -ին ուղարկած հաղորդագրության մեջ կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը ապրիլի 24-ին ոգեկոչել մարդկության հանդեպ գործած ամենահրեշային եւ անպատիժ մնացած ոճրի` Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի հիշատակը, քանի որ այն միտված է պատմական ճշմարտության վերածնմանն, ու առիթ է միջազգայնորեն ճնշում բանեցնելու Թուրքիայի վրա, որպեսզի ստանձնի պատմության պատասխանատվությունը, վերջ տա ոճիրի ուրացման քաղաքականությանն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: