«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2010-03-27 | #55, 2010-03-30 | #56, 2010-03-31


ԱՄՆ-Ը ՊՆԴՈՒՄ Է. «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՐԿԿՈՂՄ ՎԱՎԵՐԱՑՎԵՆ»

Մարտի 29-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջ գնան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Իսկ որ Կոնգրեսի հանձնաժողովում ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո Անկարան հետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից եւ այժմ էլ պահանջում է հավաստիացումներ, որ հայկական բանաձեւը ընթացք չի ունենա, պետքարտուղարության ներկայացուցիչը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Անկարան ինքը պետք է որոշի դեսպանին Վաշինգտոն ուղարկելու հարցը»:

Այնուհետեւ Քրոուլին հիշեցրել է, որ Թուրքիան ներգրավված է գրեթե բոլոր այն ծրագրերում, որոնց մեջ ԱՄՆ-ը «ջանք ու եռանդ» է դրել: «Տեսեք, Անկարան այսօր սեփական երկխոսությունն է սկսել Իրանի հետ, Սիրիայի հետ: Ոչ վաղ անցյալում նրանք կառուցողական հարաբերություններ ունեին Իսրայելի հետ: Անկարան նաեւ հայ-թուրքական երկխոսության մասնակիցներից է: Այս ամենից ելնելով` մենք շարունակելու ենք պնդել, որ Հայաստանն ու Թուրքիան առաջ շարժվեն», հայտարարել է Քրոուլին, իհարկե, չնշելով, որ Թուրքիան ընդամենը «ոչ վաղ անցյալում» կառուցողական հարաբերություններ ուներ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ, պատճառը հենց Անկարայի սկսած երկխոսություններն են «Իրանի հետ, Սիրիայի հետ»: Քրոուլի խոսքերովՙ ԱՄՆ-ը նույն կերպ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը. «Այս ամենը մեր հարաբերությունների ռազմավարական բաղադրիչի մի մասն է», նշել է Քրոուլին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4