Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը ազատվել է պաշտոնից, նրան կփոխարինի Համլետ Գասպարյանը, նստավայրը` Բուխարեստ: Գասպարյանը եղել է «Ազգ» թերթի խմբագիր, հեռուստապետկոմի տնօրեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար:
Պաշտոնից ազատվել է նաեւ Քուվեյթում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը, որին կփոխարինի Ֆադեյ Չարչօղլյանը, նստավայրը` Էլ-Քուվեյթ:
Նկար 1. Համլետ Գասպարյան
Նկար 2. Ֆադեյ Չարչօղլյան