«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2010-03-31 | #57, 2010-04-01 | #58, 2010-04-02


ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Hurriyet-ի տեղեկացմամբՙ ապրիլի 24-ին հայ եւ թուրք մտավորականները կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում երկու երկրների միջեւ երկխոսություն ծավալելու նպատակով: Ըստ պարբերականիՙ մտավորականները կքննարկեն նաեւ Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցեր: Երկօրյա հանդիպման կազմակերպիչը Անկարայի մտքի ազատության կենտրոնի նախաձեռնությունն է: Միջոցառման մասնակիցների թվում են գրող, լեզվաբան Սեւան Նշանյանը, ԱՄՆ-ում հրապարակվող Armenian Weekly շաբաթաթերթի խմբագիր, լրագրող Խաչիկ Մուրադյանը, գրող իրավապաշտպան Սաիթ Չեթինը, քաղաքագետ Բասկին Օրանը:

«Հավատում ենք, որ երկու ազգերի միջեւ առկա խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով: Հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերում են մեզ, քննարկվում են այլ տերությունների մայրաքաղաքներում, որովհետեւ մենք չենք կարողանում դրանք քննարկել: Արեւմուտքի անկեղծությունն այս հարցում կասկածելի է, իսկ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է որդեգրել», ասել է միջոցառման կազմակերպիչներից Սաիթ Չեթինը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4