«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2010-03-31 | #57, 2010-04-01 | #58, 2010-04-02


ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱ ՄԵՆԱՄԱՐՏԻՆ

Ապրիլի 24-ին թեթեւագույն քաշային կարգում WBA-ի, WIBF-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանն իր տիտղոսների հերթական պաշտպանությունը կիրականացնի: Այդ օրը նա Համբուրգում կհանդիպի Նադյա Ռաուիի հետ:

«Մարդասպան թագուհի» մականունը կրող հայ մարզուհին պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա արդեն սկսել է նախապատրաստությունն առաջիկա մենամարտին: Սյուզին մարզչիՙ Մագոմեդ Շաբուրովի հետ ուսումնամարզական հավաք էր անցկացնում բարձր լեռնային գոտում, որի ավարտից հետո մարզումները շարունակում է իր համար հարազատ դարձած Համբուրգում: Մարզումների ծրագրում ընդգրկված է նաեւ լողը: Այդ պարապմունքները ղեկավարում է լողի Գերմանիայի հավաքականի մարզիչ Դիրկ Լանգեն: Սյուզիի մարզումներին մասնակցում են նաեւ Շաբուրովի մյուս սաներըՙ Ռուսլան Չագաեւը (որի հետ Սյուզին լողավազանում է), Ալեքսանդր Ալեքսեեւը, Իգոր Մախալկինը, Դմիտրի Սարտիսոնը եւ Էդուարդ Գուտկնեխտը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4