Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարի 4-րդ տուրն անհաջող էր Հայաստանի միակ ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանի համար, որը սեւերով պարտվեց Արամիս Ալվարեսին: Մյուս առաջատարների միջեւ կայացած պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Գլեյզերովն ու Տրատարը, Ալսինան ու Թոմասենը, Պոգորելովն ու Սան Սեգունդոն:
4 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատար դարձավ կուբացի միջազգային վարպետ Արամիս Ալվարեսը: 3,5 միավորով առաջատարին հետապնդում են 13 շախմատիստներ: Մովսիսյանը 3 միավորով 15-րդ տեղում է: 5-րդ տուրում հայ շախմատիստը կմրցի Կառլոս Նավայի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ