Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում պորտուգալական Տոչա քաղաքում խոշորՙ 0-7 հաշվով հերթական պարտությունը կրեց դաշտի տերերից: Պորտուգալուհիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդիտ Ֆեռնանդիշը, մեկական գոլ խփեցին Սիլվիա Ռեբելոն, Կլաուդիա Նետոն, Սոֆիա Վիեյրան եւ Կարոլե Կոշտան:
Ընտրական մրցաշարում մեր մարզուհիները 7-րդ անընդմեջ պարտությունը կրեցին եւ առանց միավորի, գնդակների 1-39 տարբերությամբ եզրափակում են աղյուսակը: Մրցաշարի վերջին հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի օգոստոսի 28-ին Երեւանումՙ հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ