Բոլիվիան եւ Էկվադորը կարող են լրացնել այն երկրների սակավաթիվ անդամներով ցուցակը, որոնք ճանաչել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն արդեն իսկ ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն:
«ՌԻԱ նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան երեկ հայտարարել է, որ Աբխազիան մոտ ապագայում սպասում է անկախության ճանաչում ոչ միայն Բոլիվիայի, այլեւ Էկվադորի կողմից:
Աբխազիայի ներկայացուցիչը ճանաչման հավանական հեռանկարը բացատրել է Աբխազիայի հանդեպ այդ երկրների դրական մոտեցմամբ:
Աբխազիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է նաեւ, որ նախագահ Սերգեյ Բաղապշը պատրաստվում է այցելել Լատինական Ամերիկա: Այցելության ժամկետները կճշտվեն Նիկարագուայի արտգործնախարար Սամուել Սանտոսի` Աբխազիա կատարելիք այցելության ժամանակՙ ապրիլի 14-ին:
Ա. Հ.