«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԵՑ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Ռուսաստանի հայերի միությունն ապրիլի մեկին Մոսկվայի մետրոյի «Լուբյանկա» կայանի մոտ ծաղկեպսակներ է դրել եւ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո այստեղ մարդկանց հոսքը չի դադարում: Ամեն օր հարյուրավոր մարդիկ գալիս են այստեղ, ծաղկեպսակ դնում եւ մոմեր վառում: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հայերի միության իջեցրած դրոշների ներքո ծաղկեպսակ են դրել եւ մոմեր վառել:

Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ակցիային մասնակցել են միության ղեկավարները, երիտասարդական միության անդամներ, Մոսկվայում ապրող հայ մտավորականները: Այս ակցիայի միջոցով միության անդամներն իրենց բողոքն են արտահայտել ահաբեկչության դեմ, որի ընթացքում զոհվել են նաեւ մեր հայրենակիցները: Ահաբեկչությունից տուժածների ընտանիքներին միությունն արդեն հայտնել է իր ցավակցությունը` միաժամանակ օգնության միջոցով փորձելով նրանց աջակցություն ցույց տալ: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ահաբեկչությունից անմիջապես հետո հանդես է եկել խիստ հայտարարությամբ` դատապարտելով տեղի ունեցածը եւ իր աջակցությունը հայտնելով կառավարության կտրուկ քայլերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4