Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարի 5-րդ եւ 6-րդ տուրերում տոնած հաղթանակների շնորհիվ Կարեն Մովսիսյանը վաստակեց 5 միավոր եւ կրկին տեղ զբաղեցրեց առաջատարների խմբում: Մեկ օրում անցկացրած երկու պարտիաներում հայ շախմատիստը պարտության մատնեց Կառլոս Նավային եւ Սամ Կոլինզին: 7-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով կխաղա 5 միավոր վաստակած Ալեքսիս Կաբրերայի հետ:
Աղյուսակը 5,5 միավորով շարունակում է գլխավորել կուբացի Արամիս Ալվարեսը: Նա նախ ոչ-ոքի խաղաց Քեւին Սպրագետի հետ, ապա հաղթեց Միխայիլ Ուլիբինին: Մովսիսյանի հետ 5 միավոր վաստակած Քեւին Սպրագետը, Ալեքսիս Կաբրերան, Մարկոս Լիանեզան եւ Ալվարո Ալոնսոն առաջատարին հետապնդողների թվում են:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ