Հինգշաբթիՙ ապրիլի 1-ին, ժամը 12-ին, 40 տարեկանին մոտ մի հայի են սպանել, երբ նա անցնելիս է եղել Մեթցի Բորն թաղամասի d`Alsace Boulevard-ը: Մեթցը հյուսիս-արեւելյան Ֆրանսիայում գտնվող քաղաք է: Սպանվածի վրա մի քանի գնդակ է արձակվել: Հային փրկելու բոլոր փորձերն ուշացած են եղել, իրազեկ ենք դառնում «Լյուքսեմբուրգեր վորթ» լրատուից, որն էլ իր հերթին վկայակոչում է լուրը հաղորդած ֆրանսիական բազմաթիվ լրատվամիջոցների: Սպանության գործով զբաղվում է տեղի քրեական ոստիկանությունը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա