«Ազգը» նախավերջին համարում տեղեկացրել էր, որ Լոս Անջելեսում օրերս սպանվել է Սաֆարյան ընտանիքի արդեն երրորդ անդամը` ընտանիքի մայր 38-ամյա Կարինե Հակոբյանը: Կնոջ դին, ինչպես նաեւ ընտանիքի մնացած անդամների դիերը, հայտնաբերել էր դուստրը` 9-ամյա Լուսինե Սաֆարյանը:
Այժմ Լոս Անջելեսում կատարվում է սպանությունների հետաքննությունը: Ասոշիեյթեդ պրեսի տեղեկացմամբՙ վարկած կա, որ սպանությունների պատճառը «սիրային եռանկյունին է», որի մեջ ներգրավված է եղել ընտանիքի հայրը` Խաչիկ Սաֆարյանը: Իսկ «Լոս անջելես թայմսը» գրում է, որ ընտանիքի անդամների սպանությունները կարող են կապված լինել Խաչիկ Սաֆարյանի անձնական հարաբերությունների հետ: Հետաքննություննը շարունակվում է:
Հ. Ա.