«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2010-04-02 | #59, 2010-04-03 | #60, 2010-04-06


ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ` ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅԻ «ԱՐՄԵՆԻԱ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ, Ուրուգվայի զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանի հարատեւ բանակցությունները` մայրաքաղաք Մոնդեվիդեոյի քաղաքապետարանի հետ, տվել են իրենց արդյունքը: Քաղաքապետարանը թույլատրել է քաղաքի «Արմենիա» հրապարակում տեղադրել հայկական խաչքար: Սկզբում մայրաքաղաքային իշխանությունները մերժում էին նախագիծը, քանի որ «հրապարակն ունի իր հուշարձանը, համալիրը ամբողջական է, եւ մեկ այլ կառույց կարող է խաթարել հրապարակի ճարտարապետական տեսքը»: Ինչեւէ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը թույլատրել է տեղադրել հայաստանցի վարպետ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած խաչքարը, իսկ որոշման մեջ նշված է, որ «խաչքարը հայության խորհրդանիշն է»: Տեղադրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Հիշեցնենք, Ուրուգվայը աշխարհի առաջին երկիրն է, որը 1965-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4