«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2010-04-02 | #59, 2010-04-03 | #60, 2010-04-06


ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱ ՀԱԿ-Ի ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Այսօր` ժամը 18-ին, Մատենադարանին հարող տարածքում կկայանա Հայ ազգային կոնգրեսի այս տարվա երկրորդ հանրահավաքը:

Հանրահավաքում ելույթով հանդես կգա նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանը:

Դեռ մարտի 1-ի հանրահավաքում հայտարարվել էր, որ ապրիլի 6-ի հանրահավաքի օրը պատահաբար ընտրված չէ. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Երեւանում կմեկնարկի «Արդարադատություն. անկախ դատարանի առջեւ արդյունավետ պաշտպանության իրավունք. նոր մարտահրավերներ» թեմայով համաժողովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4