«Արմենպրեսի» տեղեկացմամբ` այս մասին Բաքվում երեկ հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը : Դեսպանը նշել է, որ այցի կոնկրետ ժամկետը դեռ ճշտված չէ. «Համանախագահները կայցելեն հին կազմով` Յուրի Մերզլյակով, Բեռնար Ֆասիե, Ռոբերտ Բրադկե: Դա կլինի Մերզլյակովի` որպես Մինսկի խմբի համանախագահի, վերջին այցելությունը տարածաշրջան», հայտարարել է Դորոխինը: