Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության «Երիտասարդ Արմենական» ակումբը, տեղեկանալով Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությանըՙ «Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնկել մեկուկես միլիոն ծառ», հայտնում է իր զորակցությունն ու պատրաստակամությունըՙ միանալու այս ազգանվեր նախաձեռնությանը: «Երիտասարդ Արմենական» ակումբի անդամները պարտավորվում են այս հինգ տարիների ընթացքում Երեւանում եւ Հայաստանի մարզերում տնկել 25000 ծառ: Առաջին ծառատունկը նախատեսվում է սեփական ուժերով կազմակերպել ապրիլի 17-ին Մարտունի քաղաքում:
Արմենական-ՌԱԿ «Երիտասարդ Արմենական» ակումբի վարչություն