«Պատերազմի վտանգը միշտ եղել է, կա ու կլինի, քանի դեռ տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակՙ միաժամանակ նշելով, որ մոտալուտ պատերազմի վտանգ չի տեսնում:
«Մեր բանակը մարտունակ է, եւ եթե Աստված մի արասցե նման բան լինի, մենք հանկարծակիի չենք գա», այնուամենայնիվ նկատել է նախագահը:
«Մեր ժողովրդի համար այդ վտանգներն առարկայական են դառնում երկու դեպքում: Առաջինը, երբ ադրբեջանցիները, այլ մեթոդ չունենալով, փորձում են հոխորտալ շատ «միլիտարիստական» պահվածք դրսեւորելով: Եվ երկրորդ, երբ որոշ ուժեր փորձում են այդ հանգամանքը շահարկել: Ես չեմ կարող հասկանալ այն լրատվամիջոցներին, որոնք հարցեր են ուղղում, թե ո՞ր պաշտոնյան պատերազմի վերսկսման դեպքում կմասնակցի. դա մարդկային տեսակի հարց է: Վստահ եմ, որ ընդդիմության մեջ էլ կան մարդիկ, որոնք պատերազմի դեպքում կլինեն առաջին շարքերում, եւ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ճողոպրելու են», ասել է ՀՀ նախագահը:
Ն. Մ.