«Ազգ. Մշակույթ-Հավելվածի» մարտի 27-ի համարում 2008-ին Ֆրեզնոյում տպագրված Վիլյամ Սարոյանի վաղ շրջանի գործերի առաջին հրատարակության առիթով («Երիտասարդ Սարոյանը») Լուսինե Ֆերեշեթյանի անդրադարձում հոդվածագիրը Սարոյանի այս նոր գրքի հայերեն թարգմանության ցանկություն եւ հույս է հայտնում:
Ուշացումով տեղեկացանք, որ սույն ժողովածուի հայերեն հրատարակությունն արդեն կաՙ լույս տեսած 2009 թվականին, ԵՊՀ հրատարակչությամբ, «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» խորագրով: Մեր թերթում գրախոսված վեպը խորագրված է «Հետեւիր ինձ», թարգմանիչը Ասատուր Սարոյանն է:
Մ. Բ.