«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


ՍԵՎԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Իսպանական Լա Լագունա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում հաջող է հանդես գալիս բրազիլահայ Գրիգոր Սեւակ Մխիթարյանը: 5 տուրից հետո հայ շախմատիստը վաստակել է 4 միավոր: Նա Անտոնիո Արանայի եւ Անտոնիո Լոպեսի նկատմամբ տոնած հաղթանակներով մեկնարկեց, այնուհետեւ ոչ-ոքի խաղաց Քամիլ Միտոնի հետ: 4-րդ տուրում Մխիթարյանը հաղթեց իսպանացի Միոդրագ Տոդորցեւիչին, իսկ հաջորդ մրցախաղը սերբ Ալեքսանդր Ստրիկովիչի հետ ավարտեց ոչ-ոքի:

Մրցաշարին մասնակցում են 122 շախմատիստներ, որոնք կանցկացնեն 9 տուր: 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Միխայիլ Ուլիբինը, Յուրի Գոնսալեսը, Հոլդեն Հեռնանդեսը եւ Բոյան Կուրայիցան: 6-րդ տուրում Մխիթարյանը սեւերով կմրցի գրոսմայստեր Օլեգ Կոռնեեւի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4