Այս մասին հայտարարել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը: Դեսպանը նշել է, որ կատարվածն, անշուշտ, ողբերգություն է, որը որոշ չափով կարող է ազդել Լեհաստանի քաղաքական դաշտի դասավորումների, ներքաղաքական կյանքի վրա. «Սակայն էական փոփոխություններ դժվար թե լինեն», ընդգծել է Գալոյանը: Դեսպանը նշել է նաեւ, որ նախագահի մահից հետո Լեհաստանում կարող է թիվ մեկ քաղաքական ուժը դառնալ վարչապետ Դոնալդ Տուսկի կուսակցությունը: Հիշեցնենք, որ Տուսկը մեկ ամիս առաջ Հայաստանում էր եւ փոխգործակցության համաձայնագիր ստորագրեց մեր երկրի հետ. «Կան բոլոր նախադրյալները` ակնկալելու հայ-լեհական հարաբերությունների հետագա խորացում եւ ջերմացում», եզրափակել է դեսպանը: