«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԾՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է

«Չնայած պատերազմի վտանգը միշտ էլ գոյություն ունի, կարծում եմ` Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը փոքր է, «Արմինֆո» գործակալության փոխանցմամբՙ Արցախում հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավելել է, որ յուրաքանչյուր զինվորական մշտապես գիտակցում է պատերազմի վտանգը, հետեւաբար ամենօրյա պատրաստությունն ուղղված է նրան, որ մարտական պատրաստվածությունը լինի մշտական բարձր վիճակում եւ հնարավոր լինի համաչափ ձեւով պատասխանել ամեն մի ոտնձգության:

Առաջնային գիծ կատարած այցելության ժամանակ նախարարը փաստեց, որ ինժեներական կառույցները կատարյալ են, դիրքեր` ամուր: Առաջնային գծում իրավիճակը կայուն է:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում առկա դիպուկահարների խնդրինՙ նախարարը հավելեց, որ հակառակորդի դիպուկահարներին հակազդում են հայկական կողմի դիպուկահարների կրակով:

Արցախ կատարած այցելության ժամանակ Սեյրան Օհանյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբՙ հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4