«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ԴԱՀԻՃՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տատրյան-Աքչամ գիրքը 3-րդ անգամ է հրատարակվում Թուրքիայում

Հակառակ Թուրքիայում տաբու համարվող եւ պատժի ենթակա թեմա շոշափելուն, Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի համահեղինակությամբ մոտ 16 ամիս առաջ Բիլգի համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Թեհջիր վե Թաքթիլ: Դիվանի Հարբի Օրֆի Զաբիթլարի: Իթթիհադ վե Թերաքքինին Յարգիլանմասը» խորագրով գիրքըՙ հայերի ցեղասպանությունը կազմակերպած եւ իրագործած դահիճների դատավարության մասին, արդեն 3-րդ անգամ է վերահրատարակվում Թուրքիայում: Այս մասին է վկայում խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը, որ նշում է, թե չափազանց մեծ է հետաքրքրությունը այդ 732 էջանոց հատորի նկատմամբ, որը հիմնված է օսմանյան աղբյուրներից վերցրած նյութերի վրա: Նախաբանը (125 էջ) գրել է պրոֆ. Տատրյանը: Թուրքական ռազմական դատարանների երկար ամիսների քրտնաջան աշխատանքի հետեւանքով քրեական վկայությունների ձեռքբերումից հետո «Մազհար հետաքննչական հանձնաժողովը» կարողացել է դասակարգել այդ բոլորը եւ պատասխանատվության կանչել հանցագործներին:

Ակնկալվում է, որ գրքի անգլերեն տարբերակը լույս կտեսնի մինչեւ այս տարեվերջ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4