Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահի հրամանագրով 2009 թվականի մրցանակ է շնորհվել Վիլյամ Շաբասին (Իռլանդիա)` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման եւ դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար, Սարգիս Շահինյանին (Շվեյցարիա)` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու եւ դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար: