«Հայաստանի գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում ու համայնքներում ապրիլի 12-19 անցկացնում է գրադարանային շաբաթ:
Գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը կայացավ Հայաստանի Ազգային գրադարանում եւ շարունակվեց Արագածոտնի մարզի Օշական գյուղի գրադարանում:
Ապրիլի 13-ը «Մայրենի լեզվի օր» է հայտարարվել, եւ ծրագրի շրջանակներում դպրոցականների ստեղծագործական շարադրությունների մրցույթ է անցկացվելու «Հայրենիքը լեզուն է, նա է միացնում անցյալը, ներկան ու ապագան» թեմայով:
Ապրիլի 14-ի միջոցառումները նվիրվելու են Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին, հաջորդ օրվաՙ գյուղական գրադարաններին գրքերի նվիրատվությանը, ապրիլի 16-իՙ Րաֆֆու ծննդյան 175-ամյակին: Հաջորդ երկու օրերին կլինեն հանդիպումներ ԱԺ պատգամավորների, իշխանության ներկայացուցիչների, մշակույթի եւ գիտության գործիչների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն գյուղական գրադարանների հիմնահարցերը, եւ միմյանց գրքեր կնվիրեն:
Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 19-ին Ազգային գրադարանում, գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը կներկայացնի առաջիկա ծրագրերը եւ շաբաթվա միջոցառումների արձագանքները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ