Լոս Անջելեսից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական խմբակցության համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այցելել է Մ. Նահանգների արեւմտյան շրջանի «Հայաստան» հիմնադրամի գրասենյակ ու հանդիպումներ ունեցել տնօրենների խորհրդի եւ աշխատակազմի անդամների հետ: Նա շնորհավորել է բոլորին 2009-ի հեռուստամարաթոնի հաջող ավարտի առթիվ, երբ 16 միլիոն դոլար հանգանակվեց հերոսական Շուշիի վերակառուցման ծրագրերի համար, գովասանքով արտահայտվել հիմնադրամի կատարած մարդասիրական եւ սահմանային գյուղական վայրերում զարգացման աշխատանքների վերաբերյալ:
Հիմնադրամի նախագահ Արա Աղիշյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականինՙ ժամանակ գտնելու եւ գրասենյակ այցելելու համար, եւ նշել, որ մեծապես գնահատում է նրա անշահախնդիր նվիրվածությունն ու պաշտպանությունը հայկական հարցերին: Կոնգրեսականի պատվին տրված նախաճաշի ընթացքում մտերմիկ զրույցը շարունակվել է հարց ու պատասխանի ձեւով:
Հ. Ծ.