«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ ԷՐ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որում խաղարկվում էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակները: Մրցաշարում մեծ հաջողության հասան հայ բռնցքամարտիկները, որոնք նվաճեցին 6 ոսկե, 8 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

Մրցաշարի չեմպիոններ դարձան եւ 5 հազարական դոլարով պարգեւատրվեցին Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Կարեն Այլազյանը (54 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պլուզյանը (60 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):

Հյուրերից առաջին տեղը զբաղեցրին ղազախ Ալասբեկ Ալիբեկովը (64 կգ), ուկրաինացիներ Դենիս Լազարեւը (69 կգ), Իվան Սենայը (81 կգ) եւ Դենիս Պոյացիկան, ինչպես նաեւ գերծանրքաշային, վրացի բռնցքամարտիկ Բեկա Լոբջանիձեն: Ալիբեկովը եզրափակիչում հաղթեց Վոլոդյա Հայրապետյանին, Լազարեւը պարտության մատնեց Սամվել Մաթեւոսյանին, Սենայն առավելության հասավ Արթուր Խաչատրյանի նկատմամբ: Վճռորոշ գոտեմարտում Պոյացիկայի մրցակիցը Ցոլակ Անանիկյանն էր, իսկ Լոբջանիձեն մրցեց Բագրատ Օհանյանի հետ:

Նշենք, որ 2-րդ տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները պարգեւատրվեցին 3 հազար դոլարով, իսկ 3-րդ տեղ գրավածներըՙ 2 հազարական դոլարով: Մրցաշարի լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականը, լավագույն տեխնիկա ցուցադրած բռնցքամարտիկՙ Անդրանիկ Հակոբյանը, իսկ լավագույն մրցավարՙ ռուսաստանցի Ռոման Մալաեւը: Նրանց հատուկ գավաթներ հանձնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4