Երեկ Բաքվում գտնվող Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն հայտնել Է, որ ապրիլին տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ Սամեդ Սեյիդովի եւ Դավիթ Հարությունյանի հանդիպումը: «Հանդիպումը կկայանա ընթացիկ տարվա ապրիլին: Դրա ընթացքում կքննարկվի ղարաբաղյան խնդրով ենթակոմիտեի վերստեղծման հարցը», ասել Է Չավուշօղլուն լրագրողներին:
Նրա խոսքովՙ իրենք եւս հանդիպում կանցկացնեն Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների հետ եւ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդրով ենթակոմիտեի գործունեության վերականգնումը:
«Նախ եւ առաջ մենք ցանկանում ենք, որ այդ հարցում գործի դրվի խորհրդարանական դիվանագիտությունը», ընդգծել Է Չավուշօղլուն:
Հ. Ա.