«Ազգ»-ը տեղեկացրել էր, որ վիրահայերը դիմել են վրաց իշխանություններին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս կապակցությամբ Վրաստանի հայկական համայնքը երեկ հայաշատ Հավլաբար թաղամասում մեծ ակցիա էր կազմակերպել, որի ընթացքում հայտարարվեց, որ համայնքը դիմում է վրաց իշխանություններին, քաղաքական բոլոր ուժերին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դիմումը ստորագրել են 1915 վիրահայեր: