«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ռուսաստանի հայերի միությունը ապրիլի 23-ին եւ 24-ին ՌԴ մայրաքաղաքում կկազմակերպի մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մոսկվայում կառուցվող Հայ առաքելական եկեղեցու տարածքում ապրիլի 23-ին կկազմակերպվի հատուկ արարողություն` «Ողջգիշերային հսկում»: Իսկ ապրիլի 24-ին ծաղկեպսակներ կդրվեն նույն տարածքում տեղադրված հայկական խաչքարի առջեւ, այնուհետեւ սգո պատարագ կլինի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի մասնակցությամբ: Երեկոյան Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը կկազմակերպվի երեկույթ` նվիրված Ցեղասպանության 95-ամյակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4