«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ապրիլի 13-ին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի, մասնավորապես ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Իսկ ապրիլի 12-ին գրեթե նույն հարցերը քննարկվել էին արդեն Մոսկվայում` Հայաստանի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Շավարշ Քոչարյանի եւ Գրիգորի Կարասինի միջեւ: ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ կողմերը քննարկել են «երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4