«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


ԱՊՀ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ

Մոսկվայում երեկ մեկնարկած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համաժողովում նախարարները համաձայնեցրել են այն միջոցառումների պլանները, որոնք կապված են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության հետ: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել Է Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամուլի քարտուղար Միխայիլ Սեւաստյանովը: Նա նաեւ տեղեկացրել է, որ նիստում քննարկվել են քսանից ավելի հարցեր, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի ռազմական գերատեսչությունների գործակցությանը` տարբեր ոլորտներում: «Հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության նախօրեին հանդիպման մասնակիցները քննարկեցին հոբելյանական հանդիսությունների կազմակերպման, զոհվածների հիշատակի հավերժացման ոլորտում գործակցության եւ հաղթողների սերնդի ապրող ներկայացուցիչների նկատմամբ հոգատարության դրսեւորման հարցերը», ասել Է Սեւաստյանովը:

Նիստի սկզբում մասնակիցները ընդունել են դիմումՙ ուղղված Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ բարեկամ բանակներում ծառայող զինվորականներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4