«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2010-04-13 | #66, 2010-04-14 | #67, 2010-04-15


100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՙ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿՈԼՈՅԱՆԻՆ

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, որն իր հերթին հենվել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկության վրա, Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը մոսկվացի Կոնստանտին Կոլոյանին Մոսկվայի Ազգային բանկից 100 միլիոն դոլար հափշտակելու մեղադրանք է առաջադրել: Ընդ որում նշվում է, որ մեղադրյալը ավելի քան 9 տարի թաքնվում էր քննությունից:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ գործը հարուցվել էր դեռ 1999 թվականի հունվարին: Ըստ քննչական մարմնի, գործելով կազմակերպված հանցախմբի կազմում, Կոլոյանը կեղծված փաստաթղթերի հիման վրա կանխիկ դրամական միջոցներ է հափշտակել Մոսկվայի Ազգային բանկից: 2001 թվականի հունվարին Կոլոյանը, ինչպես նաեւ հիշյալ բանկի վարչության նախկին փոխնախագահ Յուրի Սիմոնենկոն ներգրավվել են որպես մեղադրյալներ, եւ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

«Քննությունը տեղեկություն ուներ, որ Կոլոյանը թաքնվում է նախկին միութենական հանրապետություններից մեկի տարածքում: Ապրիլի 9-ին Կոլոյանը ձերբակալվել է Մոսկվա ժամանելուն պես», ասել է դատախազության ներկայացուցիչը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4