Այս կարծիքն է արտահայտել թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը «Հյուրիեթի» ապրիլի 14-ի համարում, գրելով որ մինչեւ Թուրքիայի կառավարական ներկայացուցիչները խառնաշփոթ իրավիճակում ենՙ փորձելով վաշինգտոնյան հանդիպումների միջոցով կանխել «ցեղասպանություն» բառեզրի օգտագործումը նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթում, ազերիները մատը մատին չեն տալիս նեցուկ կանգնելու Թուրքիային: «Նրանք պարզապես դիտում են եւ հեգնում», գրում է նա, հիշեցնելով, որ արձանագրությունների ժամանակ, երբ Բաքվից հակազդեցություններ հնչեցին եւ թուրքական դրոշը իջեցրին, վարչապետ Էրդողանը «մի քայլ հետ գնալով» արձանագրությունները կապեց Ղարաբաղի հակամարտության հետ, ցույց տալու համար, որ ազերիները մենակ չեն: «Իսկ ազերիները երբեւէ, գեթ մի օր, թուրքերի կողքին կանգնե՞լ են Ցեղասպանության հարցում, ես այսպիսի բան չեն հիշում», գրում է Բիրանդը: «Նրանք կարծում են, եւ գործում համապատասխանաբար, որ Թուրքիան ավելի շատ կարիքն ունի նրանց, քան իրենքՙ Թուրքիայի: Այս ամբարտավանությունն ինձ զայրացնում է: Նրանք իրենց այնպես են պահում, կարծես հասկացնել են ուզում, որ Թուրքիային ծնկի են բերել: Սրանից հետո նրանք ավելի ուշադիր պետք է լինեն երկկողմանի հարաբերություններում: Նրանք առավել զգույշ եւ արդար պետք է վերաբերվեն Թուրքիային», եզրակացնում է Մեհմեդ Ալի Բիրանդը:
Հ. Ծ.