«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2010-04-15 | #68, 2010-04-16 | #69, 2010-04-17


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ

Ռուսական «Կոնկրետնո.ռու» կայքի փոխանցմամբՙ Լենինգրադի մարզի Վսեվոլոժյան շրջանում բացահայտվել է նախկինում կատարված կրկնակի սպանություն:

«Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ սպանվածները` տղամարդ եւ կին, Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մարդասպանները` ադրբեջանցիներ», հաղորդում է կայքը` հավելելով, որ ոստիկաններին բավական «օգնել» են մարդասպան-ադրբեջանցիները` ինքնակամ ներկայանալով ոստիկանություն եւ ցույց տալով այն տեղը, որտեղ թաղել էին զոհերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4